30.09.2015 12:07

Սաշիկին սահմանային լարվածությունը լավ էլ ձեռնտու է. «ՉԻ»

Սաշիկին սահմանային լարվածությունը լավ էլ ձեռնտու է. «ՉԻ»

Բանից պարզվում է` ամեն անգամ, երբ սահմանամերձ Կոթի գյուղը գնդակոծվում է, և գյուղացիները ստիպված են լինում ավտոմեքենաներով կանանց և երեխաներին դուրս բերել գյուղից, անմիջապես այդ հատվածում տեղադրված արագաչափը նկարում է, ու տուգանքների ծանուցագրերն էլ ժամանակին տեղ են հասնում:

«Չորրորդ իշխանություն»-ը այս կապակցությամբ գրում է.  Փաստորեն անձամբ Սաշիկին սահմանային լարվածությունը լավ էլ ձեռնտու է: Ադրբեջանցիներն ինչքան շատ են կրակում, այնքան ավելի շատ մեքենաներ են մեծ արագությամբ դուրս գալիս գնդակոծվող տարածքից, ու այնքան շատ տուգանքներ են գրվում:

Հասկացա՞ք, թե ինչ փայլուն բիզնես-հեռանկարներ են բացվում: Կարելի է մարդ-մուրդ ուղարկել, այն կողմից մի քանի անգամ կրակեն, և խնդրեմ` բիզնեսը երկնիշ աճ կարձանագրի: Կարելի է նույնիսկ մարդ-մուրդ չուղարկել. պարզապես հասույթից ինչ-որ տոկոս տալ ադրբեջանցիներին, ու...»: