05.10.2015 20:28

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զգուշացնում է չլարել իրավիճակը

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զգուշացնում է չլարել իրավիճակը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը անընդունելի է համարել Ռուսաստանի օդանավերի կողմից դաշինքի անդամ Թուրքիայի օդային տարածքի խախտումը և ՌԴ-ին կոչ է արել հարգել ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդային սահմանները: Այդ մասին ասվում է  Հյուսիսատլանտյան դաշինքի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Ես Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ քննարկել եմ Սիրիայում ՌԴ-ի վերջին շրջանի ռազմական ակտիվացման հարցը,- նշվում է փաստաթղթում:- Այդ թվում՝ նաև ռազմական օդանավերի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումը: Այսօր ավելի ուշ ես արտակարգ խորհրդակցություն եմ հրավիրել՝ իրավիճակը քննարկելու համար»:

«Ռուսաստանին կոչ եմ անում չխախտել ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդային սահմանները և խուսափել դաշինքի հետ հարաբերությունների սրացումից»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Փոխանցում է ТАСС-ը: