18.09.2012 21:02

Ռուս քաղաքագետ. «Պատրիարք Կիրիլի՝ ձյուդոյի մասին գիրքն անհաջող քայլ է»

Ռուս քաղաքագետ. «Պատրիարք Կիրիլի՝ ձյուդոյի մասին գիրքն անհաջող քայլ է»

 Լույս է տեսել Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրլի Փիլիսոփայական աշխատությունը՝ գրված ձյուդոյի մասին, հայտնում է Коммерсантъ FM-ը:

 «Եվ եղավ հավերժական մարտ» վերնագրով գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Ճապոնիայում: Գրքի համահեղինակն է մենամարտերի վարպետ Անատոլի Խլոպեցկին: Ճապոներեն թարգմանված աշխատությունը, որում զետեղված են հեղինակների դատողոթույուններն ու երկխոսությունները, նվիրված է սամբո և ձյուդո մարտարվեստներին:

«Այս գիրքն ինձ համար ազատության և մարդկային պատասխանատվության մասին դատողությունների առիթ եղավ: Սպորտը և հոգևոր կյաքնը մարդու ինքնությունը կառուցող հիմնական բաղադրիչներն են»,- ասել է Պատրիարքը:

Քաղաքագետ Միխայիլ Վինոգրադովը այս լուրը գնահատել է, որպես անհհաջող քայլ:

«Այս քայլերը լոյալության արհեստական ցուցադրումից և Պատրիարքի՝ հասարակության մեջ շրջանառվող ծաղրական կերպարը էլ ավելի խորացնելուց  բացի ոչ մի նոր բան չեն տալիս»,- ասել է Վինոգրադովը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ձյուդոյի չեմպիոնական գոտի ունի և մինչ օրս զբաղվում է այդ սպորտաձևով: