07.10.2015 18:38

ՌԴ ՊՆ-ում առաջարկել են ուկրաինացի պատգամավորին Հուդայի շքանշան շնորհել

ՌԴ ՊՆ-ում առաջարկել են ուկրաինացի պատգամավորին Հուդայի շքանշան շնորհել

Ռուսաստանի ՊՆ-ում առաջարկվել է Հուդայի շքանշանով պարգևատրել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոյին, որն իր Facebook-ի էջում կոչ է արել հրապարակել Սիրիայում գտնվող զինվորականների անձնական տվյալները, «որպեսզի ԻՊ-ականները և նրանց ռուսաստանցի զինակիցները, որոնք քիչ չեն Կովկասում, կարողանան հետո նրանց բռնել և վրեժ լուծել շարիաթի կանոնների համաձայն»: Այդ մասին ասվում է ռազմական գերատեսչության մամլո հաղորդագրության մեջ, փոխանցում է lenta.ru-ն:

«Այն, որ այդ «արժանապատիվ հեղափոխության կուշտուկուռ ռեխը» որոշել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը ծախվել որպես «Մազեպա-2», կարծում եմ՝ շատերին է զարմացրել: Ոչ միայն Ուկրաինայում և Եվրոպայում, այլև Մերձավոր Արևելքում,- տեղեկացրել է ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, և հավելել է:-Վերջապես Պյոտր Առաջինի սահմանած հինգ կիլոգրամանոց Հուդայի շքանշանը կգտնի իր արժանի տիրոջը»:

Հուդայի շքանշանի եզակի նմուշը պատրաստվել է 1709 թ. Պյոտր Առաջինի հրամանով, հետման Իվան Մազեպային պարգևատրելու համար, որը Հյուսիսային պատերազմի ժամանակ անցել էր շվեդների կողմը: