08.10.2015 18:28

2015 թ. գրականության Նոբելյան մրացանակակիրը հայտնի է

2015 թ. գրականության Նոբելյան մրացանակակիրը հայտնի է

2015 թ. գրականության Նոբելյան մրցանակն այսօր շնորհվել է բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչին: Այդ մասին հայտարարել է Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը, տեղեկացրել է ТАСС-ը:

«Նա ականավոր գրող է, որ ստեղծել է նոր գրական ժանր՝ դուրս գալով սովորական լրագրության շրջանակներից: Քվեարկությունն ընթացել է միակարծության և ոգևորության մթնոլորտում»,- նշել է Դանիուսը:

Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակին 6 անգամ արժանացել են գրողներ Ասիայից, չորսական անգամ՝ Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի ներկայացուցիչներ, 12-ը՝ Հյուսիսային Ամերիկայից, 85-ը՝ Եվրոպայից, մեկը՝ Ավստրալիայից:

12 դափնեկիրներ կանայք են, մնացած 95-ը՝ տղամարդիկ: Նրանցից 24-ը գրել կամ գրում է անգլերեն, 14-ը՝ ֆրանսերեն, 11-ը՝ գերմաներեն, 7-ը՝ շվեդերեն և մեկը՝ չինարեն: