08.10.2015 19:34

Մոտոարշավ և այլ միջոցառումներ՝ «Պուտինի ծննդյան օրվա առթիվ»

Մոտոարշավ և այլ միջոցառումներ՝ «Պուտինի ծննդյան օրվա առթիվ»

«Գիշերային գայլեր» մոտոակումբի բայքերները, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ միասին, մոտոարշավ են իրականացրել՝ նվիրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվան: Այդ մասին սոցիալական ցանցում տեղեկացրել է Կադիրովն ինքը:

Դրանից առաջ Կադիրովն իր կայքէջում շնորհավորել է Պուտինին ծննդյան կապակցությամբ և հավաստիացրել, որ Չեչնիայի ժողովուրդը «պատրաստ է կատարել նախագահի ցանկացած հրաման»:

Հոկտեմբերի 7-ին Ռամզան Կադիրովի թիմը Գրոզնիում, Պուտինի ծննդյան օրվան նվիրված ընկերական խաղում, հաղթել է իտալական ֆուտբոլի աստղերին. խաղն ավարտվել է 4:1 հաշվով:

Պուտինն ինքը իր ծննդյան օրն անցկացրել է «սառույցի վրա»՝ հոկեյ է խաղացել Սոչիում և յոթ անգամ տափօղակն ուղարկել է հակառակորդի դարպասից ներս:

Հոկտեմբերի 7-ին Պուտինը դարձավ 63 տարեկան:

Փոխանցում է lenta.ru-ն: