18.09.2012 21:27

Ռուսաստանը Հյուսիսային Կորեային ներում է $11 միլիարդի պարտքը

Ռուսաստանը Հյուսիսային Կորեային ներում է $11 միլիարդի պարտքը

Ռուսաստանը և Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի Ռուսաստանը ներում է հարավկորեական պետության 11մլրդ դոլարի պարտքը: РИА Новости-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար  Սերգեյ Ստորչակը: Կողմերը համաձայնության են եկել 4 տարի տևած բանակցություններից հետո:

Նախկինում ասվում էր, որ նախապես ռուբլով հաշված պարտքը վերահավարկվելու է ԱՄՆ դոլարով, իսկ պատքի վերջնական թիվը զեղջվելու է 90 տոկոսով: Մնացած մեկ միլիարդն օգտագործվելու է «օգնություն պարտքի դիմաց» սկզբունքով՝ համատեղ ծրագրերի իրականացման ժամանակ:

ԽՍՀՄ իշխանությունները դեռ 20-րդ դարի կեսերին են Հյուսիսային Կորեային վարկային գիծ է տրամադրել, բացի այդ Խորհրդային Միությունն  արտոնյալ պայմաններով էներգառեսուրսներ և ծանր արդյունաբերական արտադրանք է տրամադրել  ԿԺԴՀ-ին և օգնել 70-ից ավելի արդյունաբերական  ձեռնարկությունների կառուցման հարցում: Իսկ Ռուսաստանի դաշնությունը ԽՍՀՄ փլուզումից հետո դարձել է Կորեայի պարտքի իրավահաջորդը:

Դատական սանկցիաների և տույժերի վճարման ժամկետներն անցնելու պատճառով  ԿԺՀ- պարտքի չափը զգալիորեն աճել է: 1990-2000թթ. Հյուսիսային Կորեան գտնվել է ծանր ճգնաժամային վիճակում և չի կարողացել մարել պարտքերը:

Վերջին մի քանի տարվա ընթացքում ՌԴ-ը մի շարք պետությունների պարտքեր է ներել. Օրինակ 2010-ին՝ Աֆղանտսանի 12մրդ դոլարը:

Ուշագրավ է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ 2002 թվականին «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով, 100 միլիոն դոլար պարտքի դիմաց հայաստանյան խոշորագույն հինգ ձեռնարկություններ սեփականության իրավունքով տրվեցին Ռուսաստանին: Դրանց թվում էին Հրազդանի ՋԷԿ-ը, «Մարս» գործարանը, Երեւանի նյութաբանության, Երեւանի մաթեմատիկական մեքենաների, Երեւանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտները