12.10.2015 12:32

Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը՝ 15-ամյակի կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը՝ 15-ամյակի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը՝ ստեղծման 15-ամյակի կապակցությամբ: Կրեմլի կողմից տարածված պաշտոնական հայտարարության մեջ նշվում է. «Վերջին տարիներին Ռուսաստանի հայերի միությունը դարձել է մի այնպիսի կազմակերպություն, որը հանդիսանում է աշխարհի ամենամեծ հայկական սփյուռքը՝ մոտ 3 մլն մարդ: Դուք մեծ ներդրում եք ունեցել մեր երկրում ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակության հարցում, իրականացնում եք հանրային նշանակություն ունեցող աշխատանք, ինչպես նաեւ տարբեր ծրագրեր՝ մշակույթի, լուսավորության եւ կրթության ոլորտներում: Դուք նպաստում եք նաեւ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը»,-ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը նշել է նաեւ, որ վստահ է՝ Ռուսաստանի հայերի միությունը իր ներդրումը կունենա Ռուսաստանի զարգացման եւ միջազգային հեղինակության բարձրացման հարցում: