14.10.2015 17:05

Ժիրինովսկին առաջարկել է սպիրտային խմիչքի վաճառքը սահմանափակել «հարբեցողի մեկ ժամով»

Ժիրինովսկին առաջարկել է սպիրտային խմիչքի վաճառքը սահմանափակել «հարբեցողի մեկ ժամով»

Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է ուրբաթ օրերին Մոսկվայում ալկոհոլի վաճառքն արգելելու նախաձեռնությունը:

«Մենք կհասնենք նրան, որ աշխատանքային օրվա ընթացքում ժամերը կկրճատվեն, ավելի ու ավելի կպակասեն սպիրտային խմիչք վաճառող խանութները, կկրճատվեն ալկոհոլ վաճառելու ժամերը: Ու գուցե գա մի ժամանակ, երբ թողնենք «հարբեցողի մեկ ժամ»: Եվ քաղաքում հատուկ վայրեր կլինեն, որտեղ հարբեցողները հերթ կկանգնեն, ու բոլորը նրանց կտեսնեն: Դա խայտառակություն կլինի: Նրանք այնտեղ կստանան ալկոհոլի իրենց չափաբաժինը: Այդ դա տարբերակ կլինի»,- հայտարարել է Ժիրինովսկին:

ՌԼԴԿ առաջնորդն ակտիվորեն հանդես է գալիս ալկոհոլի դեմ, թեպետ 1990-ական թթ. մասնակցել է «Ժիրինովսկի» օղու արտադրությանը: Փոխանցում է gazeta.ru-ն: