14.10.2015 17:50

Դատարանն օրինական է ճանաչել Նեմցովի գործով Կադիրովին հարցաքննելու մերժումը

Դատարանն օրինական է ճանաչել Նեմցովի գործով Կադիրովին հարցաքննելու մերժումը

Բասմանյան դատարանը օրինական է ճանաչել Բորիս Նեմցովի սպանության գործով Չեչենական Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի հարցաքննության մերժումը հետաքննության կողմից, հաղորդել է Интерфакс-ը:

Նեմցովի ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովը բողոքարկել էր Կադիրովի, պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովի, «Հյուսիս» գումարտակի հրամանատար Ալիբեկ Դելիմխանովի և սենատոր Սուլեյման Գերեմեևի հարցաքննության մերժումը, որոնք, պաշտպանության կարծիքով՝ կարող են կապ ունենալ սպանության հետ:

Բասմանյան դատարանի դատավոր Ելենա Լանսկայան քննարկել է Պրոխորովի բողոքը և մերժել այն:

Ավելի վաղ Կադիրովը հայտարարել էր, թե պատրաստ է ներկայանալ հարցաքննության, եթե ՔԿ-ն պահանջի դա անել: Փոխանցում է gazeta.ru-ն: