14.10.2015 19:20

Ռոսավիացիայում MH17-ի վերաբերյալ զեկույցն անվանել են Կիևի «տնային աշխատանք»

Ռոսավիացիայում MH17-ի վերաբերյալ զեկույցն անվանել են Կիևի «տնային աշխատանք»

MH17-ի աղետի վերաբերյալ զեկույցը նման է Կիևի «տնային աշխատանքի»,  մամլո ասուլիսում հայտարարել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) փոխնախագահ Օլեգ Ստորչևոյը:

Վերջինս նաև ասել է, որ Ուկրաինայի արևելքում մալայզիական Boeing-ի խորտակման պահի արբանյակային լուսանկարներն ամերիկյան կողմը միջազգային հանձնաժողովին է տրամադրել «ոչ պաշտոնապես»: Նրա խոսքով՝ միջազգային հանձնաժողովում հենց այդպես էլ ասել են՝ «քանի որ ԱՄՆ-ն այդ տեղեկատվությունը ոչ պաշտոնապես է հաղորդել մեզ, մենք այն չենք կարող ձեզ տրամադրել»:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը  Ուկրաինայի արևելքում Boeing-ի խորտակման վերաբերյալ Նիդեռլանդների անվտանգության խորհրդի զեկույցին «անհասկանալի իրարանցում» է առաջացրել: Փոխանցում է gazeta.ru-ն: