15.10.2015 17:31

Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները 2015 թ. երկու անգամ կարող են հանդիպել

Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները 2015 թ.  երկու անգամ կարող են հանդիպել

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մինչև 2015 թ. ավարտը կարող են դեռ երկու անգամ հանդիպել՝ Անթալիայում և Կազանում:

Այդ մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան  Ումիտ Յարդիմը՝ ելույթ ունենալով «Ռուսաստան և Թուրքիա. բազմաշերտ համագործակցության ամրապնդում» միջազգային համաժողովում:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպասում ենք նոյեմբերի 15-ին Անթալիայում, G20-ի հանդիպմանը,- նշել է դիվանագետը:- Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները հնարավորություն կունենան հանդիպել նաև այս տարվա դեկտեմբերին Կազանում՝ ՌԴ-Թուրքիա բարձր մակարդակի Խորհրդում»: Փոխանցում է ТАСС-ը: