16.10.2015 14:46

Ռուսաստանցիների գրեթե կեսն իրական է համարում երկրի վրա հարձակման սպառնալիքը

Ռուսաստանցիների գրեթե կեսն իրական է համարում երկրի վրա հարձակման սպառնալիքը

Յուրաքանչյուր երկրորդ ռուսաստանցի Ռուսաստանի վրա ռազմական հարձակման իրական սպառնալիք է տեսնում, մեծ մասը բարձր է գնահատում բանակի մարտունակությունը,  հոկտեմբերի 10-12-ը Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքերի հիման վրա տեղեկացրել են սոցիոլոգները:

Հավանական ագրեսորների թվում յուրաքանչյուր երկրորդ ռուսաստանցին նշում է ԱՄՆ-ը (53 %), յուրաքանչյուր տասներորդն սպառնալիք է տեսնում Ուկրաինայի կողմից (10 %), 6%-ը վտանգ է տեսնում ԻՊ-ից, 5 %-ի կարծիքով՝ Ռուսաստանին պատերազմ կարող է հայտարարել ՆԱՏՕ-ն:

Այնուհանդերձ, հարցվածների 43 %-ը համոզված է, որ Ռուսաստանին ռազմական հակամարտություն չի սպառնում: 9 %-ը որոշակի պատասխան չի տվել:

Ինչ վերաբերում է բանակի մարտունակությանը՝ հարցվածների 32 %-ն այն բնութագրել է որպես աշխարհում ամենաարդյունավետը: Հարցվածների գրեթե կեսի(49 %) կարծիքով՝ ռուսաստանյան բանակն այժմ աշխարհում լավագույններից մեկն է: Մինչդեռ 12 %-ն այն կարծիքի է, որ բանակը «մի քիչ ետ է մնում» առաջատարներից: Իսկ 3 %-ը ռուսական բանակի մարտունակությունը շատ ցածր է համարում, 4 %-ը որոշակի պատասխան չի տվել: Փոխանցում է Interfax-ը: