20.10.2015 16:50

Օսկար Պիտերսոնի բանտարկությունը փոխարինվել է տնային կալանքով

Օսկար Պիտերսոնի բանտարկությունը փոխարինվել է տնային կալանքով

ՀԱՀ ուղղիչ ծառայությունը բանտից ազատ է արձակել պարալիմպիկ չեմպիոն Օսկար Պիտերսոնին, որը հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել ընկերուհու ՝ Ռիվա Սթինքամփի սպանության համար: Հնգամյա պատժաժամկետի մնացած մասը մարմնամարզիկը կանցկացնի տնային կալանքի տակ:

Վաղաժամկետ ազատ արձակման պայմանների համաձայն՝ Պիստորիուսը պետք է հոգեբուժական վերականգնման կուրս անցնի և պահպանի հրազեն պահելու սահմանափակման կանոնները:

Ոտքերից զուրկ մարզիկը անզգուշությամբ կատարված սպանության մեջ մեղավոր է ճանաչվել 2014 թվականին: Փոխանցում է BBC-ն: