21.10.2015 16:22

Գրանորություն. Կարեն Անտաշյանի «Ծիլի-Ծով» ժողովածուն

Գրանորություն. Կարեն Անտաշյանի «Ծիլի-Ծով» ժողովածուն

Երբ ծովդ դառնում է երևակայական՝ ակամայից սկսում ես նշաններով խոսել: Բառերը իրենք իրենցից օտարվում, սեփական հնչողությանն ու կառուցվածքին կողքից են դիտում: Ասել է թե՝ ես բառ եմ, բայց իմ հնչողությունն ու նշանակությունը հաճախ ինձ հետ կապ չունեն: Բառ, բառ-կերպար ու ծով: Օտարման տարօրինակ ծովաբառարան... Իսկ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվեր, եթե ամեն մարդ իր ծովը փորձեր տեղավորել էս մի ափ քարտեզի վրա: Բարեբախտաբար՝ դրանք չտեղավորվող ծովեր են... Իսկ բառե՞րը... Որքան էլ հակասեն ու օտարվեն իրենց կազմվածքից, միևնույն է, գալիս է մի պահ, երբ ծովերդ, ուզես, թե չուզես, տեղավորում ես բառերի անսահմանափակ-սահմանափակ շարքում...

 

«Օ

Արարածներս՝ սպառվում ենք

մեզ համար կուտակելով իրեր

և ինքնության հիշողություն,

որն անցյալ է այլևս:

Մեր ուղին անդառնալի է և

ընդհատ...

Քո ցնծության առջև

Խորունկ է մեր տխրությունը»:

 

«Անտարես» հրատարակչության կողմից հրատարակված Կարեն Անտաշյանի «Ծիլի-Ծով» բանաստեղծությունների ժողովածուն հարցրեք գրախանութներում:

 

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան: