21.10.2015 17:53

Կրեմլը հաղորդել է Մոսկվայում Պուտինի և Ասադի բանակցությունների մասին

Կրեմլը հաղորդել է Մոսկվայում Պուտինի և Ասադի բանակցությունների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հանդիպում է ունեցել իր սիրիացի պաշտոնակցի՝ Բաշար Ասադի հետ, հաղորդել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 Հանդիպումը կայացել է Մոսկվայում, ուր Ասադը ժամանել է աշխատանքային այցով: Ինչպես նշել է Պեսկովը, նախագահները քննարկել են Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունները շարունակելու հետ կապված հարցեր:

Պեսկովի խոսքով՝ մոտ ժամանակներս կհրապարակվեն «երկու նախագահների հանդիպման սկիզբը ներկայացնող կադրեր»: Նա չի պատասխանել այն հարցին, թե կոնկրետ ինչ արդյունք են տվել բանակցությունները: Փոխանցում է BBC-ին: