22.10.2015 21:56

«Բորուսիան» հաղթեց «Գաբալային» (տեսանյութ)

«Բորուսիան» հաղթեց «Գաբալային» (տեսանյութ)

Բաքվի «Բաքսվել Արենա» մարզադաշտում կայացած խաղում Թոմաս Տուխելի սաներն առավելության հասան 3:1 հաշվով. դորտմունդցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ դաշտի տերերի կազմում խաղավարտին հաշիվը կրճատեց Դոդոն: 

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» ունի 7 միավոր և շարունակում է գլխավորել C խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ «Գաբալան» մնաց 1 միավորով` վերջին հորիզոնականում: 

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմակիցների հետ չէր մեկնել Բաքու:

Եվրոպայի լիգա, C խումբ, երրորդ տուր

«Գաբալա» -  «Բորուսիա Դորտմունդ»` 11:3
Գոլերը` Դոդո 90+3' - Օբամեյանգ 31', 37', 78'

C խումբ

Տեղ

  Թիմ

Խ

Մ

1

Բորուսիա

3

7

2

Կրասնոդար

2

3

3

ՊԱՕԿ

2

2

4

Գաբալա

3

1