26.10.2015 13:56

Գրանորություն. Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» վեպը

Գրանորություն. Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» վեպը

Վերընթերցե՞լ... Նորի՞ց զգալ, հին զգայարաններդ ու անցած տարիքիդ գժություննե՞րը հիշել, հասունացած բառերով վերանայե՞լ կարդացածդ, տողերի տակ թաքնված կարևորություննե՞րը բացահայտել, թե՞... Երևի... Վերընթերցել, որ... Մեր առաջին գրքերը հսկայական պահոցներ են, որտեղ ակամայից, առանց հասկանալու թողնում ենք մեր առաջին տպավորության-ապրածի զգացողությունները; Հետո մոռանում ենք էդ գրքաբանկի մասին: Էդ ամեն ինչը մեզ երևակայական խաղ, անմեղ թոթովանք է թվում, նույնիսկ մեր ահռելի ունեցվածքի մասին պատկերացում չունենք: Մանավանդ, որ կյանքի ուռած հեգնանքը մեծամասամբ չի թողնում «հասունության» պատվանդանից իջնել... Բայց գալիս է մի պահ, երբ մեծականությունից հոգնում ես: Կամ էս աշխարհը, իր կլորության մեջ, չտեսնված տափակ է թվում: Ու կրկին... Վերընթերցում ես էն, ինչը որ հազար անգամ գիտես: Գիտես, էլի, գի-տես... Բա՞յց... Բայց հանկարծակի, ակամայից բացահայտում ես, որ վերընթերցելով ես նորից հարազատ դառնում...

 

 «Այստեղ նշված բոլոր սնոտիապաշտություններն էլ, իհարկե, գոյություն ունեին արևմուտքի ստրուկների ու երեխաների մոտ այս պատմությանը վերաբերող ժամանակաշրջանում՝ երեսուն կամ քառասուն տարի առաջ։ Թեև գիրքս նախատեսել եմ հիմնականում պատանիների ու աղջիկների համար, սակայն հույս ունեմ, որ այն չի խրտնեցնի նաև հասուն տղամարդկանց ու կանանց։ Իմ հաճելի պարտքն է հիշեցնել չափահասներին, թե ինչպիսին են նրանք եղել անցյալում, ինչեր են զգացել, մտածել ու խոսել և թե ինչ տարօրինակ արկածներ են երբեմն ունեցել։

 

ՀԵՂԻՆԱԿ Հարթֆորդ, 1876 »:

 

«Անտարես» հրատարակչության կողմից «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով հրատարակված՝ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» վեպը՝ անգլերենից Գրիգոր Քեշիշյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:

 

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան: