19.09.2012 00:17

Լուչեսկու. Մեզ բարդ խաղ է սպասվում

Լուչեսկու. Մեզ բարդ խաղ է սպասվում

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն դանիական «Նորշելանի» հետ խաղից առաջ հանդիպել է լրագրողների հետ և խոսել մրցակցի մասին:

«Ես նշել եմ, որ «Նորշելանը» խաղաոճով նման է «Շախտյորին»: Նույնպիսի կոմբինացիաներ գրոհի ժամանակ, պաշտպանությունից հարձակման անցնելու ընթացքը: Այն, որ նրանց մարզիչը փոխառել է «Բարսելոնայի» խաղաոճը, միայն հաստատում է իմ խոսքերը:

«Նորշելանը» «Բարսելոնայի» մինի-պատճեն է: Իսկ մենք ոչ մեկին չենք պատճենում: Բացի այդ, «Նորշելանդը» կարգապահ և տակտիկապես գրագետ թիմ է: Այնպես որ մեզ բարդ խաղ է սպասվում», ասել է Լուչեսկուն:

Հիշեցնենք, որ E խմբում Ուկրաինայի և Դանիայի չեմպիոններից բացի ընդգրկված են նաև Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Չելսին» և Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը»։

«Շախտյոր» - «Նորշելան» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 19-ին, Դոնեցկում