31.10.2015 16:46

Կործանված ռուսական օդանավում ՀՀ քաղաքացիներ չեն եղել

Կործանված ռուսական օդանավում ՀՀ քաղաքացիներ չեն եղել

Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն  իրականացնող կործանված օդանավի ուղևորների ցուցակը։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ–ն օդանավում եղել են միայն Ռուսաստանի քաղաքացիներ։

Ուսումնասիրելով կործանված օդանավի ուղևորների ցուցակը iLur.am-ը պարզեց, որ նրանց թվում կա առնվազն մեկ հայազգի` Մնացականով Լեոնիդ` 1975 թ. ծնված։ Եվս մեկ ուղևոր ունի հայկական անուն, սակայն ռուսական ազգանուն` Վիշնյով Արմեն։

Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Когалымавиа» ավիաընկերության Airbus 321 ինքնաթիռը, որում եղել է 217 ուղևոր և 7 անձնակազմի անդամներ, անհետացել է ռադարներից այսօր` թռիչքից 23 րոպե անց: Եգիպնացի փրկարարները արդեն հայտնաբերել են կործանված օդանավը։

Նոյեմբերի 1-ը Ռուսաստանում հայտարարվել է սգո օր։