02.11.2015 13:59

Միջպետական ավիացիոն կոմիտեն առայժմ չգիտի՝ որոնք են A321-ի աղետի պատճառները

Միջպետական ավիացիոն կոմիտեն առայժմ չգիտի՝ որոնք են A321-ի աղետի պատճառները

Եգիպտոսում աղետի ենթարկված A321 ինքնաթիռը կործանվել է օդում, սակայն աղետի պատճառների մասին եզրակացություններ անելը դեռ վաղ է, լրագրողներին տեղեկացրել է ՄԱԿ-ի գործադիր տնօրեն Վիկտոր Սորոչենկոն: «Դեռ վաղ է եզրակացություններ անել: Կործանումը տեղի է ունեցել օդում, և ինքնաթիռի մասերը ցրված են գրեթե 20 քառակուսի կմ տարածքում»,- ասել է նա:

«Կոգալիմավիա» ընկերության A321 Airbus ինքնաթիռը, որ առողջարանային Շարմ-էշ-Շեյխից թռչում էր Սանկտ-Պետերբուրգ, Սինայի կղզու մերձակայքում կործանվել է շաբաթ օրը վաղ առավոտյան: Աղետի արդյունքում զոհվել է 224 մարդ:

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, որի գրոհայիններն արդեն մի քանի տարի է՝ կռվում են Սինայում կառավարական ուժերի դեմ, ստանձնել է ռուսաստանյան ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը, սակայն Ռուսաստանի և Եգիպտոսի իշխանությունները գրեթե անմիջապեսհայտարարել են, որ այդ պնդումը հավաստի չէ:

Ռուսաստանցի, ֆրանսիացի և եգիտացի մասնագետներից կազմված միջազգային հանձնախումբը Կահիրեում ձեռնամուխ է եղել ինքնաթիռի «սև արկղի» հետազոտմանը: Փոխանցում է BBC-ն: