03.11.2015 10:43

Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը. Առնվազն 7 մարդ զոհվել է

Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը. Առնվազն 7 մարդ զոհվել է
© 71.mchs.gov.ru

Նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Տուլայի մարզի M4 կմ-ին՝ Դոն ավտոմայրուղու վրա, շրջվել և գետն է ընկել մարդատար ավտոբուսը, որը Մոսկվայից ուղևորվում էր Երևան: Նախնական տեղեկություններով՝ ավտովթարի հետևանքով 8 մարդ մահացել է, 35 մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսում եղել է 59 ուղևոր:

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ ավտովթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ վարորդը ղեկին քնել է: Հաղորդվում է նաև, որ վերջինս չի տուժել:

Ավտոբուսը պատկանում էր հայկական «Կինգ Դելյուքս» ընկերությանը:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը դեպքի կապակցությամբ հաղորդում է, որ նոյեմբերի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 03.10-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել:

 Ըստ նախնական տվյալների՝ ժամը 08.00-ի դրությամբ կա 7 զոհ և 36 հոսպիտալացված, որոնցից 9-ի վիճակը ծանր է:

РИА Новости-ն փոխանցում է, որ 35 մարդ է հոսպիտալացվել: Նրանցից 7-ի վիճակը ծանր է, 10-ինը` միջին ծանրության: Վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են:

Օպերատիվ խումբը դիտարկում է 2 հիմնական վարկած` կամ վարորդն է քնել ղեկին, կամ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է:

Ավտովթարից հետո ՌԴ ԱԻՆ Տուլայի մարզի Գլխավոր վարչությունում բացվել է հեռախոսի թեժ գիծ` 8 (4872)21-16-09:

11:00

ՀՀ ԱԻՆ կայքը հաղորդում է, որ Ժամը 10.00-ի դրությամբ պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 33-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային ԲԿ-ներ, մասնավորապես Ուզլովայա ԲԿ՝

1. Միշպիրյան Գևորգ Աշոտի (ծնվ. 1980 թ.)

2. Սարգսյան Սերյոժա (ծնվ. 1960 թ.)

3. Երեմյան Անուշավան Ռադնիկի (ծնվ. 1960 թ.)

4. Նալբանդյան Սպարտակ Ցոլակի (ծնվ. 1947թ.)

5. Նահապետյան Հակոբ Ստեփանի

6. Ունոսյան Լևոն Մաքսիմի

7. Երանոսյան Անուշավան Ռազմոստի

8. Մկրտչյան Սարգիս Շալիմի

9. Օհանյան Ժորա Օմիրի

10. Օրոնիսյան Արթուր Արգամի

11. Հակոբյան Տիգրան Գարիմի

12. Գրիգորյան Սաքո Փաշիկի

13. Սաֆարյան Կարեն Աշոտի (ծնվ. 1985 թ.)

14. Ինքնությունը ճշտվում է

15. Ինքնությունը ճշտվում է

Կիրեևսկի ԲԿ՝

1. Թովմասյան Ռազմիկ Ռոբերտի (ծնվ. 1981 թ.)

2. Անտոնյան Ռադիկ Աշոտի (ծնվ. 1972 թ.)

3. Պաֆարյան Կարեն Արմենի (ծնվ. 1985 թ.)

4. Երեմիշյան Մարինե Կարենի (ծնվ. 1961 թ.)

5. Ասրյան Ապրես Ռուբենի (ծնվ. 1966 թ.)

6. Աղաջանյան Սարգիս (ծնվ. 1950 թ.)

7. Սարգսյան Գայանե Վելիկի

8. Մինասյան Հունան Թովմասի (ծնվ. 1989 թ.)

9. Խուրչուրյան Արման (ծնվ. 1976 թ.)

10. Երեմյան Արմեն (ծնվ. 1987 թ.)

11. Ղարաղանյան Սիմոն Հայկազի (ծնվ. 1975 թ.)

12. Դանիելյան Վովա Սամվելի (ծնվ. 1976 թ.)

Նովոմոսկովսկի ԲԿ՝

1. Հարությունյան Գայանե Գրուստանի (ծնվ. 1975 թ.)

2. Գալստյան Արարատ Արմենի (ծնվ. 1992 թ.)

3. Թադևոսյան Սելան Սերոժի

4. Կոսոբողլյան Գարիկ Արմենի

5. Չապորյան Քնարիկ

6. Ռումակյան Ժորա Արայի (ծնվ. 1978 թ.)