03.11.2015 17:00

ԶԼՄ-ները մանրամասներ են հաղորդում A321-ի անձնակազմի խոսակցությունից

ԶԼՄ-ները մանրամասներ են հաղորդում  A321-ի անձնակազմի խոսակցությունից

Եգիպտոսում աղետի ենթարկված A321 Airbus-ի օդաչուները վթարից առաջ որևէ տեղեկություն չեն ունեցել օդանավում անսարքությունների մասին, Интерфакс-ին Կահիրեից հաղորդել է իրազեկ աղբյուրը:

«Օդանավի անձնակազմի և կարգավարների բանակցությունների ձայնագրությունից պարզ է դարձել, որ ռադարներից օդանավի անհետանալուց 4 րոպե առաջ սովորական հաստիքային իրավիճակ է եղել, անձնակազմը սովորական բանակցություններ է վարել կարգավարների հետ, ոչինչ չի հուշել, որ ինքնաթիռում անսարքություն կա, անձնակազմը նույնպես անսարքությունների մասին ոչինչ չի հայտնել,- հաղորդել է լրատվական գործակալության զրուցակիցը: - Դատելով ձայնագրություններից՝ օդանավում ամեն ինչ այնքան անսպասելի է տեղի ունեցել, որ դա անակնկալ է եղել օդաչուների համար»:

Կիրակի օրը ամերիկյան CBS և NBC հեռուստաալիքները հաղորդել են, որ ԱՄՆ ինֆրակարմիր արբանյակը Սինայի թերակղզու վրա ջերմային բռնկում է գրանցել հենց այն ժամանակ, երբ ինքնաթիռն օդում է եղել: Հեռուստաալիքների տեղեկություններով՝ պատճառներից մեկը կարող է լինել բռնկումը վառելիքի բաքում կամ շարժիչում, ընդ որում՝ այդ դեպքում նույնպես չի բացառվում ռումբի պայթյունը: Փոխանցում է lenta.ru-ն: