04.11.2015 13:01

Հարավային Սուդանում աղետի է ենթարկվել բեռնատար ինքնաթիռ

Հարավային Սուդանում աղետի է ենթարկվել բեռնատար ինքնաթիռ

Ռուսաստանցի անձնակազմ ունեցող բեռնատար օդանավը աղետի է ենթարկվել Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում: Օդանավում եղել են անձնակազմի հինգ անդամներ և յոթ ուղևոր, հաղորդել է South Sudan Tribune  թերթը:

«Այսօր Ջուբայում աղետի ենթարկված բեռնատար օդանավում եղել են անձնակազմի հինգ անդամները՝ բոլորը ՌԴ-ից, և յոթ ուղևոր: Երկու հոգի ողջ են մնացել, այդ թվում՝ մի երեխա»,- Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է լրատվամիջոցը: Փոխանցում է ria.ru-ն:

Ռուսաստանյան ավիաընկերությունները, որոնք Աֆրիկայում զբաղվում են բեռնափոխադրումներով, չեն հաստատել, թե իրենք օդանավ են կորցրել: Որոշ տվյալներով՝ օդանավը կարող է պատկանել մի հայկական ավիաընկերության, փոխանցել է echo.msk-ը: