04.11.2015 15:19

Հարավային Սուդանում օդանավի աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ

Հարավային Սուդանում օդանավի աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ

Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայի օդանավակայանում  աղետի ենթարկված Ан-12 օդանավի աղետի զոհ է դարձել 41 մարդ: Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցիչը հաստատել է այս տեղեկությունը ՝ նաև նշելով, որ ողջ է մնացել երկու հոգի՝ անձնակազմի մեկ անդամ և մի երեխա:

Ինքնաթիռը ընդամենը 800 մետր է հասցրել հեռանալ օդանավակայանից և վայր է ընկել Սպիտակ Նեղոս գետի ոչ մեծ կղզու վրա, որտեղ ձկնորսական համայնք է բնակվում:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ օդանավում եղել են անձնակազմի հինգ անդամներ և յոթ ուղևոր: Մյուս զոհերը տեղացի բնակիչներ են, որոնց տների վրա է ընկել օդանավը: Ընդ որում՝ զոհերի մեջ կա նաև յոթ երեխա:

Աղետի հանգամանքներն ուսումնասիրվում են, ճշտվում է օդանավում եղած մարդկանց թիվը, ազգությունը և այլն, փոխանցում է ТАСС-ը: