06.11.2015 19:05

Պուտինը հանձնարարել է կասեցնել դեպի Եգիպտոս ավիափոխադրումները

Պուտինը հանձնարարել է կասեցնել դեպի Եգիպտոս ավիափոխադրումները

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ ցանկալի է կասեցնել Եգիպտոսի հետ օդային հաղորդակցությունը՝ մինչեւ Ա321 օդանավի վթարի պատճառների բացահայտումը, RIA-Novosti-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:   

Ռուսաստանյան ավիացիայի պատմության ամենախոշոր աղետը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, Շարմ էլ Շեյխից Սանկտ-Պետերբուրգ մեկնող ինթնաթիռի վթարին զոհ է գնացել 224 մարդ: Աղետի պատճառների թվում նշվում է հավանական ահաբեկչական ակտը ԻԼԻպ խմբավորման կողմից:  

«Երկրի ղեկավարը համաձայնել է ԱԴԾ առաջարկին: Պուտինը կառավարությանը հանձնարարել է մեխանիզմներ մշակել՝ այդ խորհրդատվությունն իրականացնելու եւ Ռուսաստան վերադարձնելու մեր քաղաքացիներին», - ասել է Պեսկովը: Նա հավելել է, որ Պուտինը նաեւ հանձնարարել է եգիպտական կողմի հետ կարգավորել օդային անվտանգությանը վերաբերող հարցերը:

Ավելի վաղ դեպի Եգիպտոս ավիափոխադրումները կասեցնելու մասին որոշում են կայացրել Եգիպտոսն ու Ֆրանսիան: