09.11.2015 11:12

Գրանորություն. Պաուլու Կոելյուի «Աքրայում գտնված ձեռագիրը» վեպը

Գրանորություն. Պաուլու Կոելյուի «Աքրայում գտնված ձեռագիրը» վեպը

...Քայլում ու մտքիս մեջ ժամանակներ էի գծում. ինչքան հին ու նոր րոպե ու տեղանուն  կար` խառնեցի, մի տարօրինակ աստղագիտական քարտեզ կազմեցի: Հետո սկսեցի քայել իմ իսկ գծագրած քարտեզի վրայով:                 

 Գրել մի թելի մասին: Ընդամենը մի թելի: Հա, ի դեպ, էդ թելը ինչքան հին լինի` էնքան լավ: Հնի հետ կապված ամեն ինչ հետաքրքիր, միստիկ փայլ ունի: Հին իրերը ժամանակից թանկ են, հին բնակավայրերը նախընտրելի են ներկայիս պետականությունից: Իսկ ձեռագրե՜րը... Չնայած հաճախ չեն վերծանվում, բայց «փաթաթած» ունեն ցանկացած ժամանակակից միտք: Բա իրականո՞ւմ... Իրականում... Ժամանակը հոսում ու մտքի մեջ քարտեզներ է գծագրում: Չէ, ավելի ճիշտ թելեր է խճճում: Իսկ քեզ ինչ է մնում... Ընդամենը գտնել դրանցից մեկը ու գրել դրա մասին...

«Մեծագույն գաղտնիքը, որ Աստվածային Էներգիան բացահայտեց մարդկանց, կրակն էր: Ոչ թե այն կրակը, որ կարողանում է հազիվ ջերմացնել, այլ այն, որ ցորենը հաց է դարձնում: Եվ գալիս է պահը, երբ պետք է այդ ներքին կրակը կենտրոնացնենք, որպեսզի մեր կյանքն իմաստավորվի: Այդժամ հարցնում ենք Աստծուն. «Ո՞րն է

իմաստը»: Ոմանք միանգամից հրաժարվում են այդ հարցից. այն ստիպում է մտահոգվել, քունը կորցնել, իսկ ձեռքի տակ պատասխան չի լի­նում: Սրանք այն մարդիկ են, ովքեր հետագա­յում կսկսեն վաղվա օրը երեկվա պես ապրել»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով հրատարակված Պաուլու Կոելյուի «Աքրայում գտնված ձեռագիրը» վեպը՝ պորտուգալերենից Աննա Մարությանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան: