11.11.2015 14:20

Ռուսաստանը չվերթները Եգիպտոս դադարեցնում է «անորոշ երկար ժամանակով»

Ռուսաստանը չվերթները Եգիպտոս դադարեցնում է «անորոշ երկար ժամանակով»

Ռուսաստանյան ավիաընկերությունների թռիչքները Եգիպտոս դադարեցվել են անորոշ ժամանակով, հայտարարել է Ռուսաստանի տուրօպերատորների ընկերության (АТОР) տնօրեն Մայա Լոմիձեն: «Պարզ չէ, թե երբ կվերսկսվեն թռիչքները: Առայժմ միայն պարզ է, որ դա անորոշ է, ավելի ճիշտ՝ անորոշ երկար ժամանակով»,- ասել է Լոմիձեն «Интерфакс»-ում չորեքշաբթի կայացած մամլո ասուլիսում:

Լոմիձեն նաև նշել է, որ Ռուսաստանի տուրօպերատորների մոտավոր հաշվարկներով՝ Եգիպտոսի հետ ավիահաղորդակցության դադարեցման վնասը կկազմի մոտավորապես 200 մլն դոլար:

Այժմ օդանավերը Եգիպտոս են թռչում դատարկ և այնտեղից տեղափոխում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին: Ընդ որում՝ նրանք բոլորը Ռուսաստան են վերադառնում առանց ուղեբեռների՝ անվտանգության նկատառումներով: Ուղեբեռները բերվում են առանձին բեռնատար չվերթներով: Փոխանցում է Interfax-ը: