11.11.2015 15:39

ՌԴ գլխավոր դատախազությունը արգելել է 68 կազմակերպությունների գործունեությունը

ՌԴ գլխավոր դատախազությունը արգելել է 68 կազմակերպությունների գործունեությունը

Ռուսաստանում արգելված է գրեթե 70 կազմակերպությունների գործունեությունը, որոնցից 44-ը ճանաչվել են ծայրահեղական, 24-ը՝ ահաբեկչական: Այդ մասին հայտնել է Գլխավոր դատախազության ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի, ազգամիջյան հարաբերությունների, դաշնային անվտանգության վերահսկողության վարչության պետ Յուրի Խոխլովը:

«Ներկա պահի դրությամբ՝ մեր երկրի տարածքում, դատախազների հայցերով, արգելված է 68 կազմակերպության գործունեություն, որոնցից 44-ը ճանաչվել են ծայրահեղական, դրանցից 3-ը միջազգային կազմակերպություններ են, 24-ը՝ ահաբեկչական, որոնց մեծ մասը, այդ թվում՝ «Իսլամական պետություն», «Ջեբհադ ան-Նուսրա» և այլն՝ օտարերկրյա կազմակերպություններ են»,- հայտարարել է Խոխլովը Սոչիում դատախազների միջազգային ասոցիացիայի տարածքային համաժողովում:

Խոխլովը նաև նշել է, որ «Գլխավոր դատախազության պահանջով արգելափակվել է առնվազն 450 ռեսուրս, որոնց միջոցով կազմակերպվում էր միջոցների հավաքագրում՝ ԻՊ-ի և Սիրիայում ու Իրաքում գործող այլ ահաբեկչական խմբավորումների կարիքների համար»: Փոխանցում է Interfax-ը: