12.11.2015 16:30

Պեսկով. APEC-ի գագաթնաժողովին Պուտինի փոխարեն կմասնակցի Դմիտրի Մեդվեդևը

Պեսկով. APEC-ի գագաթնաժողովին Պուտինի փոխարեն կմասնակցի Դմիտրի Մեդվեդևը

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է այն ենթադրությունները, թե Ասիա-Խաղաղօվկինոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու համար վարչապետ Դմիտրի Մեդվեդևի  նշանակումը պայմանավորված է նրանով, որ նա ավելի ջերմ հարաբերություններ ունի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Կրեմլում այդ որոշումը բացատրել են երկրի բարձր ղեկավարության ժամանակացույցներն օպտիմացնելու անհրաժեշտությամբ:

Ըստ Պեսկովի՝ Մեդվեդևը Հարավարևելյան Ասիայում ծրագրված այլ այցեր ևս ուներ, ուստի որոշում է կայացվել այնպես անել, որպեսզի նախագահը և վարչապետը մի քանի օրվա տարբերությամբ «այդքան հեռու չթռչեն»:

APEC-ի գագաթնաժողովը նախատեսված է նոյեմբերի 18-19-ին, այն կայանալու է Ֆիլիպիններում՝ Մանիլայում: ATEC-ի անդամները 21 երկրներ են, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Ավստրալիան, ՉԺՀ-ն և այլք: Փոխանցում է BBC-ն: