18.11.2015 14:53

Լավրով. A321-ի ահաբեկչությունը հավասարազոր է Ռուսաստանի վրա հարձակման

Լավրով. A321-ի ահաբեկչությունը հավասարազոր է Ռուսաստանի վրա հարձակման

«Կոգալիմավիայի» ինքնաթիռում  Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացված ահաբեկչությունը պետության վրա հարձակմանը հավասարազոր  հանցագործություն է, հայտարարել է ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը ինքնապաշտպանության կդիմի բոլոր հնարավոր միջոցներով:

«Ինչ վերաբերում է մեր գործողություններին. ինչպես նշել է նախագահը,  դրանք կհիմնվեն ՄԱԿ-ի կանոնադրության 51 հոդվածի վրա, ըստ որի՝ ցանկացած պետություն անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունք ունի, եթե իր վրա հարձակում է կատարվել, իսկ Սինայի թերակղզու մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը հարձակում էր հենց Ռուսաստանի քաղաքացիների  վրա, ինչը հավասարազոր է հարձակման՝ մեր պետության վրա: Ինքնապաշտպանության իրավունքը կիրացվի բոլոր հնարավոր միջոցներով՝ քաղաքական, ռազմական, հատուկ ծառայությունների, հետախուզության»,- հայտարարել է Լավրովը: Փոխանցում է unterfax-ը: