20.11.2015 15:58

Մալիի հյուրանոցում ահաբեկիչները 170 հոգու պատանդ են վերցրել

Մալիի հյուրանոցում ահաբեկիչները 170 հոգու պատանդ են վերցրել

Այսօր զինված հարձակում է տեղի ունեցել Մալիի մայրաքաղաք Բամակոյի Radisson Blu հյուրանոցի վրա:  Ինչպես հաղորդել են ականատեսները, հարձակվողները արաբերեն գոչել են «Ալլահը մեծ է»:

«Մեր տեղեկություններով՝ երկու հոգի ներսում փակել են հյուրանոցի 140 կենվորների և աշխատակազմի 30 անդամների», ասվում է Radisson Blu հյուրանոցի սեփականատեր The Rezidor Hotel Group-ի հայտարարության մեջ:

France 24-ը տեղեկացրել է, որ պատանդներից յոթ հոգու ահաբեկիչները ազատ են արձակել, քանի որ նրանք կարողացել են Ղուրանի սուրահներից մեջբերումներ անել:

Իսկ France-Presse-ը, հղում անելով Մալիի անվտանգության նախարարությանը, հաղորդել է առնվազն երեք պատանդների սպանության մասին: Փոխանցում է BBC-ն: