19.09.2012 13:10

Ատոմակայանը դադարեցրել է էներգիայի արտադրությունը

Ատոմակայանը դադարեցրել է էներգիայի արտադրությունը

Հայաստանի ատոմակայանը սեպտեմբերի 15-ից դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Ինչպես հաղորդվում է էներգետիկայի նախարարության մամլո ծառայությունը՝ ԱԷԿ-ը կանգնեցվել է պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու և անվտանգության բարձրացման հետ կապված միջոցառումներ անցկացնելու համար: Աշխատանքները կտևեն մինչև դեկտեմբերի 11-ը: