24.11.2015 14:13

Կրեմլը կոչ է անում սպասել օդանավի կործանման պատճառների բացահայտմանը

Կրեմլը կոչ է անում սպասել օդանավի կործանման պատճառների բացահայտմանը

Կրեմլում կոչ են անում սպասել ռուսական ռազմաօդանավի կործանման հստակ պատճառների բացահայտմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հիշեցնենք, որ այսօր Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին թուրքական F-16 կործանիչը ռուսական ռազմաօդանավ էր կործանել` պատճառաբանելով, որ օդանավը հատել էր Թուրքիայի օդային տարածքը: «Մենք մեր ՊՆ-ից դեռ չենք ստացել օդանավի կործանման պատճառները: Մենք հստակ գիտենք, որ օդանավը գտնվել է Սիրիայի օդային տարածքում»,- հայտարարել է Պեսկովը: Նա նաեւ չի բացառել, որ ՌԴ նախագահ Պուտինը գնահատական կտա կատարվածին: