24.11.2015 17:03

Պուտին. Սա հարված է թիկունքից

Պուտին. Սա հարված է թիկունքից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումը հարված է թիկունքից:

«Այդ իրադարձությունը դուրս է գալիս ահաբեկչության դեմ սովորական պայքարի շրջանակներից: Իհարկե, մեր զինվորականները ահաբեկչության դեմ հերոսական պայքար են մղում` չխնայելով իրենց կյանքը: Բայց այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեզ են հասցրել ահաբեկիչների աջակիցները, այլ կերպ ես չեմ կարող որակել տեղի ունեցածը»,- հայտարել է Պուտինը:

Պուտինը հայտարարել է, որ դա տեղի է ունեցել չնայած այն բանին, որ ԱՄՆ-ի հետ ստորագրվել է օդում միջադեպերի կանխման մասին համաձայնագիր:

Հիշեցնենք, որ այսօր Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին թուրքական F-16 կործանիչը ռուսական ռազմաօդանավ էր կործանել` պատճառաբանելով, որ օդանավը հատել էր Թուրքիայի օդային տարածքը: