24.11.2015 17:34

Կործանված ռուսական ռազմաօդանավի երկու օդաչուները սպանվել են. SkyNews

Կործանված ռուսական ռազմաօդանավի երկու օդաչուները սպանվել են. SkyNews

Թուրքիայի զինված ուժերի կողմից խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի երկու օդաչուները սպանվել են: Այդ մասին հաղորդում է SkyNews-ը.

Ավելի վաղ, թուրքական CNN-ի լրագրող Էզգի Ջանկուրտարանը Թվիթթերի իր միկրոբլոգում հաղորդել էր մեկ սպանվածի մասին:

Հիշեցնենք, որ այսօր Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին թուրքական F-16 կործանիչը ռուսական ռազմաօդանավ էր կործանել` պատճառաբանելով, որ օդանավը հատել էր Թուրքիայի օդային տարածքը:  

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումը հարված է թիկունքից:

«Այդ իրադարձությունը դուրս է գալիս ահաբեկչության դեմ սովորական պայքարի շրջանակներից: Իհարկե, մեր զինվորականները ահաբեկչության դեմ հերոսական պայքար են մղում` չխնայելով իրենց կյանքը: Բայց այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեզ են հասցրել ահաբեկիչների աջակիցները, այլ կերպ ես չեմ կարող որակել տեղի ունեցածը»,- հայտարել էր Պուտինը: