19.09.2012 13:31

Գարեգին Բ կաթողիկոսը հանդիպում է ունեցել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI հետ

Գարեգին Բ կաթողիկոսը հանդիպում է ունեցել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 12-ին Վատիկանում հանդիպում է ունեցել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Վատիկանում Պապի հետ հանդիպումը եղել է մասնավոր և մանրամասներ հնարավոր չէ փոխանցել», - հավելեց նա:
Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Վենետիկ է մեկնել սեպտեմբերի 10-ին Ֆրանսիայի Նիս քաղաք կատարած հովվապետական այցից հետո: