24.12.2015 15:23

Պեսկովը բնական է համարել Մերկելի եւ բրիտանական հետախուզության կոնսուլտացիաները` Պուտինի մասին

Պեսկովը բնական է համարել Մերկելի եւ բրիտանական հետախուզության կոնսուլտացիաները` Պուտինի մասին

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը բնական է համարել ՌԴ նախագահի վերաբերյալ «կարծիքների փոխանակումը»` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ բրիտանական հետախուզության միջեւ: Հիշեցնենք, որ այսօր բրիտանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին հրապարակել, որ Մերկելը բրիտանացիներին է տրամադրել «օգտակար» տեղեկատվություն ՌԴ նախագահի մասին: Պեսկովը կատարվածը սովորական պրակտիկա է անվանել` հավելելով, որ Կրեմլը որեւէ տեղեկատվություն չունի մամուլում հիշատակված բանակցությունների մասին: