13.12.2012 16:45

Իրանը բողոք է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին. Թառը ադրբեջանական գործիք չէ

Իրանը բողոք է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին. Թառը ադրբեջանական գործիք չէ

Իրանը հայտնել է իր բողոքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից թառը ադրբեջանական մշակութային ժառանգության մաս ճանաչելու կապակցությամբ: Իրանական Mehr գործակալությունը հայտնում է, որ Իրանի Երաժշտության տան տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել հատուկ բողոք ներկայանցել կառույցին: Երաժշտության տան մամուլի քարտուղար Դարիուշ Պինյականը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն արդեն իսկ ձևակերպել է այս հարցում Իրանի պաշտոնական առարկությունը:

Իրանական կողմի պնդմամբ` թառն առաջացել է Իրանի հարավում: Իրանական կողմը ցանկանում է, որպեսզի այն գրանցվի ՅՈՒՆԵՍԿՕ-ում որպես իրանական և ադրբեջանական երաժշտական գործիք: Բացի այդ, իրանական արվեստագետները նշել են, որ թառը տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Տաջիկստանի կողմից օգտագործվել է որպես ընդհանուր երաժշտական գործիք, հայտնում է «Արմենպրեսը»: