01.02.2016 16:12

Ռուսաստանցիների մեծ մասի կարծիքով՝ Ելցինի դարաշրջանը բացասաբար է ազդել երկրի վրա

Ռուսաստանցիների մեծ մասի կարծիքով՝ Ելցինի դարաշրջանը բացասաբար է ազդել երկրի վրա

Ռուսաստանցիների մեծ մասը՝ 56 %, այն կարծիքին է, որ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի դարաշրջանը երկրին շատ ավելի վատ բան է տվել, քան լավ: Այդ մասին վկայում են «Լևադա-կենտրոնի» անցկացրած հարցման տվյալները, որոնք Интерфакс-ը հրապարակել է այսօր՝ քաղաքական գործչի ծննդյան օրը:

90-ական թթ. դեպքերը դրական է գնահատել հարցվածների 18 տոկոսը, իսկ 26 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Ընդհանուր առմամբ՝ ռուսաստանցիները Ելցինին ավելի շատ չեզոք (37%)  և բացասական (36%) են վերաբերվում: Առաջին նախագահին դրական է ընկալում միայն հարցվածների 14 տոկոսը: Նշվում է, որ 1993 թվականից մինչ օրս Ելցինի կողմնակիցների թիվը նվազել է գրեթե երեք անգամ. այն ժամանակ նրան սատարում էր 37 տոկոսը:

«Լևադա-կենտրոնի» հարցմանը մասնակցել է 1,6 հազար մարդ՝ 48 մարզերից: Հարցումը նվիրվել է Ելցինի ծննդյան օրվան. 2016 թ. փետրվարին նա կդառնար 85 տարեկան: Բորիս Ելցինը մահացել է 2007 թ. ապրիլի 23-ին: Փոխանցում է lenta.ru-ն: