19.09.2012 16:50

Գալուստ Սահակյան. «Ռուբեն Հայրապետյանն էլ կրակած կլինի...»

Գալուստ Սահակյան. «Ռուբեն Հայրապետյանն էլ կրակած կլինի...»

«Ռուբեն Հայրապետյանը բավական լուրջ ներգործություն է ունեցել պատերազմում, հիմնականում, եթե չեմ սխալվում, «Տիգրան Մեծ» ջոկատում է եղել: Բավականին լուրջ ֆինանսական ներդրում ունի պատերազմում: Այնպես որ, Հայրապետյանը, եւ ընդհանրապես, բոլորը պատերազմի մասնակից են այս կամ այն կերպ», - iLur.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«Մասնակիցը միայն նա չէ, ով ավտոմատից կրակում է: Պատերազմի մասնակից է նաեւ նա, ով կարող է ավտոմատ հայթայթել» ,- նշեց Գալուստ Սահակյանը: iLur.am-ի այն հարցին, թե «այսինքն՝ Հայրապետյանը ավտոմատից չի՞ կրակել, միայն հայթայթել է», Սահակյանը արձագանքեց. «Ինքն էլ կրակած կլինի: Բոլորն էլ: Արժանի մի ժամակաշրջան էր, եւ մեր ողջ ժողովուրդը մասնակցում էր պատերազմին: Թողենք մնացած գնահատականները պատմությանը»: 

Հիշեցնենք, որ Վահե Ավետյանի սպանության դեպքից հետո իր մանդատից հրաժարվելու մասին հայտարարած ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը ֆրանսիական Nouvelles d’Armenie ամսագրին տված իր հայտնի հարցազրույցում ասել էր, թե ինքը մասնակցել է Արցախյան պատերազմին, սակայն հրաժարվել էր մանրամասնել, թե կոնկրետ ինչ մասնակցություն է ունեցել, որ ջոկատում է կռվել, ինչ մարտերի է մասնակցել: