16.03.2016 13:45

Յուրացումների կազմակերպման մեջ կասկածվում է մշակույթի փոխնախարարը

Յուրացումների կազմակերպման մեջ կասկածվում է մշակույթի փոխնախարարը

Հետաքննության կարծիքով՝ վերանորոգման պետպատվերներ կատարելու ընթացքում ավելի քան 50 մլն ռուբլու (700 հազար դոլար) յուրացման կազմակերպիչը Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Գրիգորի Պիրումովն է: Այդ մասին նշվում է նախարարությունում յուրացումների վերաբերյալ ՀԴԾ-ի նախաձեռնությամբ հարուցված գործում:

«Պիրումովն ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ..., որի գործունեությունն ուղղված է եղել ռեստավրացիոն աշխատանքների համար անհավանական և չափազանցված բարձր գներով  պետպայմանագրեր կնքելուն»,- հետաքննության դիրքորոշումը ներկայացրել է դատավորը, որի խոսքը մեջբերում է Интерфакс-ը:

Պիրումովի խմբի պայմանագրերի շարքում նշվում է, մասնավորապես, Նովոդևիչի վանքի և Էրմիտաժի վերականգնումը:

Ավելի վաղ Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդել է, որ Ռուսաստանի մշակույթի նախարարության մի քանի ղեկավար պաշտոնյաներ կասկածվում են շենքերի վերանորոգման համար նախատեսված միջոցների յուրացման մեջ: Գործով անցնող անձանց թիվն արդեն չորսն է:

Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինինսկին ասել է, որ ստեղծված իրավիճակն իր համար «իսկական շոկ է»: Փոխանցում է BBC-ն: