19.03.2016 11:25

Դոնի Ռոստովում աղետի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ

Դոնի Ռոստովում աղետի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ

Մարտի 19-ի գիշերը Դոնի Ռոստովում աղետի է ենթարկվել FlyDubai ավիաընկերության Դուբայից  ժամանող «Բոինգ-737»-ը:

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 61-62 մարդ: Աղետի պատճառ կարող են եղած լինել եղանակային վատ պայմանները:

Ինքնաթիռը կործանվել է Դոնի Ռոստովի օդանավակայանում վայրէջքի գնալիս, թռիչքուղուց մոտավորապես 250 մ հեռավորության վրա: Ստույգ հայտնի է, որ ինքնաթիռում եղել է 55 ուղևոր, հիմնականում՝ ռւսաստանցիներ: Օդանավի անձնակազմը բաղկացած է եղել վեց կամ յոթ հոգուց: Աղետի հետևանքով բոլորը զոհվել են:

Փոխանցում է BBC-ն: