25.03.2016 21:09

Ընկերական հանդիպում. Հայաստան – Բելառուս` 0-0 (տեսանյութ)

Ընկերական հանդիպում. Հայաստան – Բելառուս` 0-0 (տեսանյութ)

Այսօր վերջին անգամ Ռոման Բերեզովսկին անգամ հագավ հավաքականի մարզաշապիկը,  իսկ հանդիպումը ՀՀՖ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում էր, Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպման ժամանակ:

Ռոման Բերեզովսկին մեր ընտրանու մեկնարկային կազմում էր, խաղաց 7 րոպե, ապա ավագի թևկապը հանձնեց Հենրիխ Մխիթարյանին ու խաղադաշտում տեղը Արսեն Բեգլարյանին: Հանդիպման ընթացքում հավաքականներին չհաջողվեց գոլեր խփել:

Նշենք, որ ընդմիջմանը Ռոման Բերեզովսկին ՀՖՖ-ից նվեր ստացավ «Toyota prado land cruiser» մեքենա, իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրան պարգևատրեց Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով՝ հայկական սպորտում մեծ ավանդ ունենալու համար: 

Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է Պորտուգալիայի դեմ 1996 թվականի օգոստոսի 31-ին կայացած խաղում: 41-ամյա դարպասապահը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 93 հանդիպում: Այս ցուցանիշով նա զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (132 խաղ):