03.04.2016 21:50

«Դու էն ասա, երեկ Բորուսիան ի՞նչ ա արել, Հենոն գոլ խփե՞լ ա». հարցնում է կռվող զինվորը

«Դու էն ասա, երեկ Բորուսիան ի՞նչ ա արել, Հենոն գոլ խփե՞լ ա». հարցնում է կռվող զինվորը

«Հակառակորդին հաղթելու համար պետք է իր խաղաղ օրերը հիշելու ժամանակ չտալ»,- ասում էր Վազգեն Մնացականյանն իր գրքում: Մենք հաղթել ենք, մարդիկ. առաջնագծում կանգնած մեր զինվորն այս իրադրությունում անգամ չի մոռանում Հենրիխ Մխիթարյանի խաղի օրը:

Facebook-ի օգտատերերից մեկը ներկայացրել է ընկերոջ ու առաջնագծում գտնվող նրա եղբոր միջև հեռախոսային խոսակցությունը:  

«- Ո՞նց ես ցավդ տանեմ, տղերքը ո՞նց են: Որտե՞ղ եք: Ի՞նչ վիճակ է:

- Լավ եմ,բոլորս լավ ենք: Չեմ կարա ասեմ որտեղ ենք, բայց լավ ենք, բոլորս ողջ-առողջ: Լավ,ժամանակ չկա,դեռ մնացած տղերքն էլ տուն պիտի զանգեն: Դու էն ասա, երեկ Բորուսիան ի՞նչ ա արել, Հենոն գոլ խփե՞լ ա:

- Բորուսիան հաղթել ա , Հենոն էլ երկու գոլային փոխանցում ա արել:

- Արա,ջա՜ն: Տղե՜րք, Հենոն երեկ երկու հատ գոլեվոյ ա արել: Լսի,բա Ռեալս ինչ ա արել: Էլի կրվե՞լ են….

- Չէ, էդտեղ էլ ա,քո ուզածով, 2:1 հաղթել են…

- Չէ լու՞րջ, վայ քու արա, Բարսին իրենց դաշտու՞մ մզցրե՞լ են…լավ օտբոյ եմ տալիս,ժամանակ չկա, մի քանի րոպեից էլ կապ չենք ունենա: Չմտածեք մեր մասին: Ահագին պայմանագրային հոպարներ են եկել զորամաս, դուխներս միլիոն ա»: