19.09.2012 17:54

Սմբատ Այվազյան. Ռուբեն Հայրապետյանը «Տիգրան Մեծի» հետ առնչություն չի ունեցել

Սմբատ Այվազյան. Ռուբեն Հայրապետյանը «Տիգրան Մեծի» հետ առնչություն չի ունեցել

Պատերազմի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը «Տիգրան Մեծ» գնդի հետ առնչություն չի ունեցել: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց «Տիգրան Մեծ» գնդի հրամանատար, ազատամարտիկ Սմբատ Այվազյանը: 

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր iLur.am-ի հետ զրույցում հայտարարել էր, թե «Ռուբեն Հայրապետյանը բավական լուրջ ներգործություն է ունեցել պատերազմում»: «Հիմնականում, եթե չեմ սխալվում, «Տիգրան Մեծ» ջոկատում է եղել: Բավականին լուրջ ֆինանսական ներդրում ունի պատերազմում: Այնպես որ, Հայրապետյանը, եւ ընդհանրապես, բոլորը պատերազմի մասնակից են այս կամ այն կերպ»,- ասել էր Սահակյանը: 

Ինքը` Ռուբեն Հայրապետյանը, արցախյան պատերազմին իր մասնակցելու մասին խոսել էր ֆրանսիական Nouvelles d’Armenie ամսագրին տված իր հայտնի հարցազրույցում, սակայն հրաժարվել էր մանրամասնել, թե կոնկրետ ինչ մասնակցություն է ունեցել, որ ջոկատում է կռվել, ինչ մարտերի է մասնակցել: