17.12.2012 14:07

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Թուրք-սիրիական սահմանին Patriot-ների տեղակայումը կարող է համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Թուրք-սիրիական սահմանին Patriot-ների տեղակայումը կարող է համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ

Թուրք-սիրիական սահմանին Patriot հակահռթիռային համակարգ տեղակայելու որոշումը կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի, որը կընդգրկի Եվրոպան, նման կարծիք է հայտնել Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով ISNA գործակալությանը:

«Դա շատ վտանգավոր է մարդկության և Եվրոպայի ապագայի համար»,- ասել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: