14.04.2016 16:01

Նիգերիայում հիշում են երկու տարի առաջ առևանգված 219 աշակերտուհիներին

Նիգերիայում հիշում են երկու տարի առաջ առևանգված 219 աշակերտուհիներին

Նիգերիայի մայրաքաղաքում ակտիվիստները կարմիր ժապավեններ են կապում ծառերից՝ ի հիշատակ երկու տարի առաջ «Բոկո Հարամ» խմբավորման գրահայինների կողմից առևանգված աշակերտուհիների:

Աղջիկներին ազատելու կամպանիան բավական լայնածավալ էր, սակայն գործնականում մինչ օրս որևէ արդյունք չի տվել, և 219 աղջիկների ճակատագրի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ չկան:

2014 թ. ապրիլի 14-ին «Բոկո Հրամի» գրոհայինները հարձակվեցին Չիբոկ քաղաքի դպրոցի վրա և առևանգեցին 270 աշակերտուհու, ճանապարհին նրանցից մոտավորապես հիսուն հոգու հաջողվեց փախչել:

Որոշ ժամանակ անց ահաբեկիչները տեսաերիզ հրապարակեցին, որում աղջիկներն արդեն շարիաթի կանոններով էին հագնված: Իսկ անցյալ երեքշաբթի «Բոկո Հարամը» նոր կադրեր է հրապարակել, որոնցում առևանգված աղջիկներից 15-ը ասում են, որ իրենց հետ շատ լավ են վարվում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ «Բոկո Հարամի» պարագլուխները առևանգում են երեխաների, որպեսզի նրանց օգտագործեն որպես գրոհայիններ, մահապարտներ և սեռական ստրուկներ: Վերջին երկու տարվա ընթացքում նրանք առևանգել են առնվազն երկու հազար անչափահասների: Փոխանցում է euronews-ը: