22.04.2016 10:36

Հանկարծամահ է եղել ամերիկացի երաժիշտ Փրինսը

Հանկարծամահ է եղել ամերիկացի երաժիշտ Փրինսը

 

Մինեսոտայի իր տանը 57 տարեկան հասակում հանկարծամահ է եղել ամերիկացի հանրահայտ երաժիշտ Փրինսը:

Ինչպես հաղորդել է TMZ կայքը, նրան գտել են իր տնային ստուդիայում:

 Երաժշտի հանկարծամահության պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Հայտնի է, որ անցյալ շաբաթ իր հերթական համերգներից մեկից հետո Փրինսին շտապ օգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց, սակայն քիչ անց դուրս էին գրել այնտեղից:

Փրինսի կարիերայի ընթացքում վաճառվել է նրա ձայնագրությունների ավելի քան 100 միլիոն օրինակ: 2004 թ. նրան ընդգրկել են ռոքնռոլի Փառքի սրահում: Փոխանցում է BBC-ն: