26.04.2016 13:37

Պաշտոնանկություններ ՊՆ-ում. Եւս 2 գեներալ ազատվեցին աշխատանքից

Պաշտոնանկություններ ՊՆ-ում. Եւս 2 գեներալ ազատվեցին աշխատանքից

Քիչ առաջ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի «գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ազատվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, իսկ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից»։ Հիշեցնենք, որ այսօր պաշտոնանկ է արվել նաեւ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը: